Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Համազգեստը կփրկի հայկական ավիացիան

Համազգեստը կփրկի հայկական ավիացիան
04.03.2016 | 09:44

Եթե չունեք զգեստ՝ գնեք կոճակներ, եթե չունեք ավտոմեքենա՝ գնեք ավտոդողեր, եթե չունեք ավիաընկերություն՝ գնեք օդաչուների համար համազգեստ։ Ոչ, սա զառանցանք չէ, այլ պետական քաղաքականություն։ Կառավարության երեկվա նիստում ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն առաջարկեց փոխել ավիափոխադրողի համազգեստի ձևը, ինչն էլ արժանացավ կառավարության հավանությանը։ Թե ում են հագցնելու այդ համազգեստը, երբ չկա ավիափոխադրողը, անհասկանալի է։ Մնում է ենթադրել՝ կամ այս ճանապարհով գումար են փորձում «լվանալ», կամ էլ Արտյոմ Մովսիսյանի մատը խառն է հաջորդ ավիափոխադրողի ի հայտ գալու հարցում։ Ի դեպ, վերջերս շատ է խոսվում «Արմենիա» նոր ավիափոխադրողի մասին։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ